ԾՐԱԳՐԵՐ

Մեզ վրա ենք վերցնում սոցիալական ծանր խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների կենցաղային հոգսը

Վիրավորումից հետո զինվորների ընտանիքները հայտնվում են ֆինանսական ծանր դրության մեջ: Զինհաշմանդամության կարգի ստացումը կարող է ամիսներ տևել, իսկ այդ ընթացքում տղայի առողջական խնդիրների լուծման ամբողջ ֆինանսական բեռը մնում է ընտանիքի ուսերին: Ավելին, պետպատվերի շրջանակը բականան նեղ է և մի շարք դեպքերում վիրավոր տղաները չեն կարող պետությունից ստանալ իրենց անհրաժեշտ դեղորայքը: Այդ պատճառով «Աջակցություն վիրավոր զինվորներին» բարեգործական ՀԿ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում սոցիալապես ծանր վիճակում գտնվող զինհաշմանդամներին և նրանց ընտանիքներին, տրամադրում է  սնունդ, հագուստ, դեղորայք և այլ անհրաժեշտ  միջոցներ։ 

 

Զինհաշմանդամների մոտ 60%-ը հեռավոր գյուղերի բնակիչներ են՝ սոցիալապես ծանր պայմաններում ապրող, որտեղ կենցաղային նվազագույն պայմանների կատարյալ բացակայություն է: Օրինակ, գյուղական փայտաշեն զուգարաններից հաշմանդամություն ունեցող, անվասայլակի վրա գտնվող տղաները չեն կարող օգտվել, ուստի դոնորների աջակցությամբ մենք իրականացնում ենք զինհաշմանդամների անհատական կարիքների բավարարմանն ուղղված ծրագրեր՝ շինարարական աշխատանքներ բնակարանում, զինհաշմանդամի կենսագործման միջավայրի համապատասխանեցում հատուկ կարիքներին, կենցաղային պայմանների բարելավում և այլն: Արդեն իսկ կառուցել ենք մի քանի տասնյակ սանհանգույց մեր շահառուների տներում, որոնք համապատասխանեցվել են հաշմանդամություն ունեցող անձի բոլոր պահանջմունքներին:

Մենք զբաղվում ենք վիրավոր զինվորների սոցիալական բոլոր խնդիրների լուծմամբ, տրամադրում ենք անհրաժեշտ խնամքի և հիգիենայի պարագաներ, դեղորայք, ցանկացած բժշկական խորհրդատվություն, կազմակերպում նեղ մասնագիտական կոնսիլիումներ:

 

ՄԵԿ ՊԱՏՈւՀԱՆ ծրագրի շրջանակում տրամադրում ենք նաև իրավական աջակցություն: Ծրագրի միջոցով ապահովվում է զինհաշմանդամների, նրանց ընտանիքների և տարբեր գերատեսչությունների միջև կոմունիկացիան, տրվում է իրավական խորհրդատվություն և աջակցություն: Մենք զբաղվում ենք նաև մեր շահառու զինվորների մշակութային կյանքի կազմակերպմամբ. այցելություններ ամենատարբեր մշակութային միջոցառումների, ժամանցի կազմակերպում և այլն:

Դու նույնպես կարող ես լինել վիրավոր զինվորի կողքին

ԱՋԱԿՑԵԼ ՀԻՄԱ