Նարեկի երեխաների խնամքի գումարը հավաքվեց
Պատմություն
Նարեկ Դարբինյանը վիրավորվել է Արցախում 2014 թ.սեպտեմբերի 29-ին հակառակորդի կրակոցից`դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարելիս: Նարեկը վնասվածք է ստացել ողնաշարի շրջանում, որի արդյունքում ախտահարվել են ներքին օրգանները, ինչպես նաև աջ ոտքի զգայունությունն ու աշխատանքն ապահովող նյարդարմատները: Նարեկը Վարդենիսի Սոթք գյուղից է: 2-րդ կարգի հաշմանդամ է:
«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ը Նարեկի համար հիմքից կառուցել է սանհանգույց, քանի որ գյուղական զուգարանից օգտվելն անհնար էր, ստեղծվել է փոքրիկ խոհանոցային հարմարություն: Տրամադրել ենք մարզասարք՝ վերականգնողական վարժությունների համար: Նարեկը հիմա վերականգնողական բուժման կուրս է անցնում Զինվորի տանը, քայլում է ձեռնափայտով: Ոտքը ամպուտացումից փրկելու համար դեռ պետք է վիրահատություն կատարվի: Ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա՝ 3 և 2 տարեկան: Նարեկն ամեն ինչ անում է հիմնական աշխատանք գտնելու և ընտանիքը պահելու համար, սակայն առողջական խնդիրները դրա հնարավորությունը չեն տալիս:
Աջակցություն էր պետք երեխաների համար ամսական 50 հազար դրամ նպաստի չափով: Հունիսից մինչև տարվա վերջ գումարը կազմում էր 300 հազար դրամ, որը հավաքվեց ձեր բոլորի շնորհիվ:
Ստեղծվել է՝ 18-04-2019 #10930
- Աջակիցներ
- FRF 153000 ֏
- Անանուն 50000 ֏
- Անանուն 10000 ֏
- Անուշ Նավասարդյան 5000 ֏
- Անանուն 10000 ֏
- Անանուն 3000 ֏
- Անանուն 10000 ֏
- Անահիտ Ավանեսյան 20000 ֏
- Անանուն 2000 ֏
- Kristina Vardanyan 5000 ֏
- Nara Melikyan 5000 ֏
- Անանուն 2000 ֏
- Անանուն 10000 ֏
- Անանուն 5000 ֏